«Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն. բոլորը». Գնել Սանոսյանը` որդու չծառայելու մասին
![]() ՔՊ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողները հարց ուղղեցին ՔՊ–ական Գնել Սանոսյանին՝ անդրադառնալով փաստին, որ իր որդին բանակից ազատվել է առողջական խնդիրների պատճառով, բայց զբաղվում է սպորտով։ «Ցանկացած հարց մեկնաբանել պետք է իրավական տիրույթում, որդիս անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում է ստացել, հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա բանակ, չի բավարարի՝ չի գնա։ Դրա համար ժամկետ են տալիս, ինչ-որ ժամանակ հետո նորից են ստուգում։ Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն։ Բոլորը: Դուք տարեք, ստուգեք, տեսեք։ Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի։ Առողջապահության նախարարությունը ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ սրտի չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել այդ կարգին։ Տարեկան տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի ամենայն հարգանքով նրանց ծնողներին, երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից։ Ընդ որում, այդ լուրի մեջ մի սխալ կա. իմ տղան 24 թվականին չի տարկետում ստացել, այլ 25 թվականի ամռանը, երբ ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
