Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.

Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

192
Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ., 12:54
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

Հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

Աղբյուրը`   ՆԳՆ ՓԾ