Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է Մանիլայում կայանալիք` ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին
526
Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ., 20:11
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել նոյեմբերին այցելել Ֆիլիպիններ, որտեղ կկայանա ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիա) հաջորդ գագաթնաժողովը։ Առաջարկը հնչեցրել է երկրի ղեկավար Ֆերդինանդ Մարկոս կրտսերը Կազանում կայացած՝ կազմակերպության գագաթնաժողովում։ «Որպես նախագահ՝ ես կցանկանայի հրավիրել ձեզ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի 25-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մանիլայում այս նոյեմբերին»,- ասել է Մարկոս կրտսերը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև հարաբերությունների 35-ամյակին, անցկացվում է Կազանում հունիսի 17-19-ը։ ԱՍԵԱՆ-ը ներառում է 11 երկիր՝ Բրունեյ, Արևելյան Թիմոր, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
