«Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն 500 հազար դրամը: Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը: Ընկերությունը 2003 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում կատարել 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ստեղծել 30 աշխատատեղ: Ընկերությունը հետագայում ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, իբրև կատարել է վերոնշյալ պարտավորությունները: Դրանից հետո, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը չի ստուգել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հանգամանքը, դրանք համարել է կատարված, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 44 միլիոն 390 հազար դրամի գույքային վնաս: ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնյան, գրանցման հիմքում դնելով ոչ վերաբերելի որոշումներ, 2004 թվականի հունիսի 10-ին «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցել 1468,70 քմ մակերեսով առողջարանի շենքի և շինությունների նկատմամբ, իսկ դրանցով ծանրաբեռնված՝ 3,165 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Միևնույն ժամանակ, օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման և «Արարատցեմենտ» ընկերության հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
9616:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
9416:06
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ
9815:54
Հարուցվել է վարչական վարույթ
9713:36
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է Արդարադատության նախարարին
9411:24
Վահագն Հովակիմյանը՝ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու մասին
11709:54
