«Զվարթնոց»-ում ձերբակալված մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ազատ է արձակվել, բայց չի կարող լքել երկիրը
![]() Երեք օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված հայտնի մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին այսօր ազատ արձակվեց։ Դա նշանակում է, որ ՌԴ իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն Հայաստանի դատախազություն չեն ուղարկել, հաղորդում է «Ազատությունը»։ «Հենց օդանավակայանում ձերբակալեցին, ձեռնաշղթաներ անցկացրեցին, տարան ճաղերից այն կողմ՝ ձերբակալվածների պահման վայր: Սկզբում ոչինչ չասացին, հետո հայտնեցին, թե կտեղափոխեն Ռուսաստան: Ձերբակալեցին, քանի որ ինձ Ռուսաստանը հետախուզում է: Ես սրա մասին գիտեի, բայց չգիտեի, որ Հայաստան գալով՝ կձերբակալվեմ, Հայաստանի մասին լավ բաներ եմ լսել, անսպասելի էր, քանի որ շատ ամերիկյան ու անգլիական լրագրողներ, գրողներ են հետախուզվում, որ գային Հայաստան, կձերբակալվեի՞ն, չէի սպասում»,- տարակուսել է նա: Գլխավոր դատախազությունը դեռևս չի հաղորդում, թե ՌԴ-ից ի՞նչ փաստաթղթեր է ստացել Վերբիցկիի վերաբերյալ: Միխայիլ Վերբիցկին նշել է՝ ենթադրում է, թե ինչի համար են իրեն մեղադրում. «Իբր ես կասկածի տակ եմ դրել «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման արդյունքները: Իսկապես այդպես է, քանի որ ահաբեկչության համար մեղադրվողների ականջներն են կտրել, աչքերն են վնասել, ծեծել են, ահավոր է, և ես ոչ թե կասկածի տակ եմ դրել հետաքննության արդյունքները, այլ՝ թե ինչպես է դա տեղի ունենում՝ մարդկանց ականջներն ու աչքերը վնասում, ծեծում են, և այդ ամենը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ասում են՝ լավ է, հիանալի է»,- ասել է մաթեմատիկոսը: Հայտնի մաթեմատիկոսը բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում, ասել է՝ լավ աշխատանք ունի Ռիոյի համալսարանում. «Եթե այստեղ ինտերնետ ունենամ, ապա կարող եմ հեռավար աշխատել»: Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը որոնում է 2025-ից: Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանը պատմել է՝ Հայաստանի սահմանն անցնելիս են Վերբիցկուն հայտնել, որ ռուս իրավապահները նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով և հետախուզում հայտարարել: Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։ |

«Ինչ կլիներ, եթե 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ»․ Թաթուլ Հակոբյան
6901:06
2027 թվականից կողակցի բնակարանը կժառանգվի միայն երկրորդ ամուսնու մահից հետո
8600:36
Գերմանիան չունի օգտագործման պատրաստ գոնե մեկ ապաստարան. RND
15000:22
Ուկրաինայի դեմ պատերազմ զինվորագրված ռուսների երկու երրորդը զոհվել է
144Երեկ, 23:41
«Պետական ինքնության առկայությունը չի ենթադրում էթնիկ ինքնության բացակայություն». Լիաննա Խաչատրյան
102Երեկ, 23:30
Դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չկար. «Հետք»
90Երեկ, 22:48
