Երևան`   +25 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.

«Արմեն Գրիգորյանն այնպիսի հպարտությամբ է քայլում, կարծես Շուշին ազատագրել է». Իրինա Յոլյան

80
Այսօր, 12:36
«Արմեն Գրիգորյանն այնպիսի հպարտությամբ է քայլում, կարծես Շուշին ազատագրել է». Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսանյութում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է Դիլիջանում, որտեղ հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Արմեն Գրիգորյանն այնպիսի հպարտությամբ ու երջանկությամբ է քայլում, կարծես Շուշին ազատագրել է, ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից, իսկ Հայաստանի անվտանգային բոլոր խնդիրները լուծվել են։
Մի բան ակնհայտ է․ այս իշխանության օրոք սկսված աղետը վերջ չի ունենալու, քանի դեռ հենց այս մարդիկ շարունակում են որոշել Հայաստանի ճակատագիրը»:

Աղբյուրը`   Իրինա Յոլյան