«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին բոլորը քննարկում են ընդդիմադիր խոշոր ուժերի և ընտրություններին անուղղակիորեն մասնակցող մյուս ընդդիմադիր ուժերի առաջիկա անելիքները՝ այսպես կոչված Պլան Բ-ն կամ Գ-ն։ Այսօր վերջնականապես պարզ է դառնում, որ Շախմատիստը գծել է միայն մեկ պլան, բայց մի քանի օրինակից ու յուրաքանչյուր օրինակի տվել անուն՝ Ա, Բ, Գ, Դ։ Համաձայնեք, որ ուղղակի հանճարեղ մտահաղացում է։ Բայց ավելի հանճարեղ է հենց ծրագիրը․ մի քանի խոշոր ընդդիմադիր ուժերով մասնակցում ենք ընտրություններին, պարտվում, վերցնում մանդատները, որպեսզի հետո Ազգային Ժողովում իմպիչմենտ անենք։ Ըստ որում, սրա մասին հայտարարում ենք մանդատները վերցնելու ժամանակ։ Նիկոլը հասկանալիորեն մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել այդ դավաճաններին, ու բոլորը նրա թիմում սկսելու են վախենալ, որ կարող է հենց իրեն դավաճան համարի։ Ու երբ այդ վախը բավական խորանա ու խտանա, մենք իմպիչմենտ կանենք։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Խոսքի սահմանափակումը դարձրել են ռեպրեսիվ միջոց»․ Ռուբեն Մելիքյան
4519:06
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
6318:54
«ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին»․ ԿԸՀ
4918:48
«Վարչական դատարանում կքննվեն ԿԸՀ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի հայցերը»․ Իվետա Տոնոյան
6118:36
«Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որ ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի»․ Էդուարդ Շարմազանով
7918:18
«Եթե կայանա Փաշինյանի այցը Մոսկվա, այն կարող է նոր խաղի կանոններ մտցնել Երևան-Մոսկվա հարաբերություններում»․ Թաթուլ Հակոբյան
8917:54
