Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.

«32,4%՝ ՔՊ, 16,4%՝ «Ուժեղ Հայաստան», 15,2%` «Հայաստան». հարցման արդյունքները

171
Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ., 12:36
«32,4%՝ ՔՊ, 16,4%՝ «Ուժեղ Հայաստան», 15,2%` «Հայաստան». հարցման արդյունքները

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է՝ «Հետևյալ դաշինքներից կամ կուսակցություններից ո՞րի օգտին եք քվեարկելու 2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին» հարցման արդյունքները: «32,4 տոկոս՝ ՔՊ, «Ուժեղ Հայաստան»՝ 16,4 տոկոս, «Հայաստան»՝ 15,2 տոկոս, ԲՀԿ՝ 8,8 տոկոս, «Միասնության թևեր»՝ 6,2 տոկոս, ԴՕԿ՝ 3,2 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս, «Նոր ուժ»՝ 2.1 տոկոս, «Բոլորին դեմ եմ»՝ 2,0 տոկոս, «Հանրապետություն»՝ 1,5 տոկոս, ՀԱԿ՝ 0,3 տոկոս, «Հանուն հանրապետության»՝ 0,2 տոկոս, Քրիստոնեա-ժողովրդավարական՝ 0,1 տոկոս, Ժողովրդավարական համախմբում՝ 0,1 տոկոս, «Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք՝ 0,1 տոկոս, ԱԺԲ՝ 0,1 տոկոս»,- ասել է բանախոսը:

«Ո՞ր ուժի օգտին եք քվեարկելու» հարցման արդյունքները՝ ըստ GALLUP-ի