«Ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների». Զելենսկի
![]() Ուկրաինան սպասում է Միացյալ Նահանգներից բանակցային խմբի ժամանմանը, սակայն գործընթացը շատ երկար է տևում։ Այս կարծիքը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռութեի հետ համատեղ հանդիպման ժամանակ: «Ցավոք, այսօր մենք ուշադրության կենտրոնում չենք։ Իմ կարծիքով, Իրանը Միացյալ Նահանգների համար թիվ մեկ խնդիրն է։ Եվ հետո գալիս է Ուկրաինայի հարցը։ Ցավոք, մենք կանգնած ենք պատերազմների այս հերթում»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որը կարող է ամենաուժեղ կերպով մղել Պուտինին պատերազմիի դադարեցմանը։ Միևնույն ժամանակ, նշել է Զելենսկին, Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլինի, որ բանակցություններին մասնակցեն և՛ Վաշինգթոնը, և՛ Եվրոպան։ Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել էր, որ շուտով սպասվում է ամերիկյան պատվիրակության այց Կիև։ Նա նաև ասել է, որ պատվիրակությունը պլանավորում է այցելել Մոսկվա։ Նա նաև ընդգծել է, որ խաղաղության բանակցություններում որոշակի գործընթացներ շարունակվում են, բայց դրանք հրապարակային չեն։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
