«ՀՀ բրենդը տաղանդավոր երիտասարդությունն է․ բարձրագույն կրթությունն անվճար է լինելու»․ Գոհար Ղումաշյան
![]() «Այսօրվա մեր քարոզարշավը համընկել է վերջին զանգի հետ, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և մաղթել բարի երթ, մեծ նվաճումներ և կանաչ ճանապարհ։ Ուժեղ երիտասարդներ, դուք մեր երկրի ապագան եք, ձեր տաղանդներով Հայաստանը հպարտանալու է և ավելի ճանաչելի է դառնալու ամբողջ աշխարհում»,- այս մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ «Երբ միջազգային գործընկերները ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր երկրի բրենդը, ես հպարտությամբ կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետության բրենդն է մեր տաղանդավոր երիտասարդությունը։ Գիտեմ, թե որքան հուզված և ոգևորված են մեր շրջանավարտները, գիտեմ նաև ինչքան մտահոգված են նրանց ծնողները, քանի որ մեր կրթական համակարգը բարձիթողի վիճակում է գտնվում այսօր։ Մենք գալիս ենք՝դա արմատապես փոխելու, ուժեղ Հայաստանում կրթությունը ոչ թե նորաձև է լինելու, այլ պարտադիր և շատ բարձր մակարդակի։ Ուժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար է լինելու։ Ուսանողները ստիպված չեն լինելու աշխատեն մի քանի վայրերում, այլ մտածելու են միայն իրանց կրթության մասին։ Ուժեղ Հայաստանում բուհերը ապաքաղաքական են լինելու, ուժեղ Հայաստանում՝ ուսուցիչը բարձրագույն արժեք է լինելու, քանի որ հենց ուսուցիչն է կերտում մեր երկրի ապագան»,- ընդգծել է Ղումաշյանը։ |

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
