Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ.

«7 տարի առաջ այս օրը Նիկոլն ազդարարեց դատարանների շրջափակումը». Կարեն Վրթանեսյան

71
Այսօր, 21:42
«7 տարի առաջ այս օրը Նիկոլն ազդարարեց դատարանների շրջափակումը». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «7 տարի առաջ այս օրը Նիկոլն ազդարարեց դատարանների շրջափակումը՝ մեկնարկ տալով դատական համակարգի զավթման բացահայտ փուլին։ Մինչ այդ մոտ մեկ տարի այդ օրվա համար հող էր նախապատրաստել։
Այն դատավորներին, որոնք փորձում էին դիմադրել զավթմանը և առաջնորդվել օրենքով, այլ ոչ թե Նիկոլի հրահանգներով, ամեն կերպ վարկաբեկում էին, քրեական գործեր հարուցում, աշխատանքից ազատում։
Իշխանազավթման առաջին իսկ ամիսներից ակնհայտ էր, որ Նիկոլը դիկտատուրա է կառուցում, մեկը ես այդ մասին շատ եմ խոսել։ Բայց նույնիսկ ընդդիմադիրների մեծամասնությունը այսպես մտածողներիս ալարմիստ էր համարում։ Այսօր դիկտատուրան ոչ միայն հաստատված է, այլև արդեն նորմ է դարձել։
Կից կադրում 2019թ. մայիսի 20-ին նիկոլականների հարձակումն է դատավոր Դավիթ Բալայանի վրա, ով փորձել էր դատարանի շրջափակված շենք մտնել։ Նաև տեսանյութը կդնեմ։ Ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում։
Ի դեպ, նկարում բեյսբոլի գլխարկով նիկոլական աղջիկը կարծես թե Անուշ Լալայանն է, ով հայտնի դարձավ 2018 թվականի ապրիլյան հեղաշրջման ժամանակ՝ արագաչափը կիսավարտիքով փակելու շնորհիվ։ Իշխանափոխությունից հետո նա պաշտոն էր ստացել Սփյուռքի նախարարությունում։ Այնուամենայնիվ հենց նույն օրերին Սփյուռքի նախարարությունը փակվեց, փոխարենը ստեղծվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որտեղ Անուշի համար գործ չգտնվեց։ Որքանով տեղյակ եմ, դրանից հետո արտագաղթեց Եվրոպա։
Վերադառնալով դատարանների շրջափակմանը... Դրանից մոտ չորս ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մերժեց դատարանների շրջափակման առիթով քրեական գործ հարուցել, սահմանադրական կարգի տապալման այս գործողությանը մասնակցած բոլոր նիկոլականներն՝ իրենց պարագլխի հետ հանդերձ անպատիժ մնացին։
* * *
Այսօր նաև Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երիտթուրքերի սկսած և Քեմալի շարունակած ցեղասպանության հետևանքով լիովին ոչնչացվեց Սև ծովի հարավային ափի հույն բնակչությունը, որն այնտեղ ապրում էր առնվազն Ք.Ա. 8-րդ դարից։
2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը բանաձև ընդունեց, որով դատապարտում էր հույների և ասորիների ցեղասպանությունը։ Բանաձևի օգտին էին քվեարկել իշխանական և ընդդիմադիր բոլոր պատգամավորները»:

«7 տարի առաջ այս օրը Նիկոլն ազդարարեց դատարանների շրջափակումը». Կարեն Վրթանեսյան
Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան