«Կալուգացի օլիգարխը չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Օլիգարխը նաև գործակալ է»։ Տեսանյութում Փաշինյանը նշում է․ «Միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց՝ կալուգացի օլիգարխը ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Ընդ որում՝ կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան՝ չի հերքում այդ փաստը և չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։ Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերն անհերքելի են։ Եվ պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը, նույնիսկ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը։ Եվ հիմա առավել, քան հասկանալի է, թե նա ինչու էր 44-օրյա պատերազմի ժամանակ հավասարության նշան դնում ՀՀ-ի և Արբեջանի միջև և նրանց դիմում միևնույն կոչով։ Պատճառը մեկն է․ նա պարզապես օտարերկրյա ծառայությունների հատուկ աշխատակից է»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
