Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 17 մայիսի, 2026 թ.

«Փաշինյանի ճղճղոցին հակաթույն են գտել․ նա «բլիժնի բոյ» է հայտարարել»․ Հովիկ Աղազարյան

85
Այսօր, 01:06
«Փաշինյանի ճղճղոցին հակաթույն են գտել․ նա «բլիժնի բոյ» է հայտարարել»․ Հովիկ Աղազարյան

«Նիկոլ Փաշինյանն իր ոճն անընդհատ շարունակում է, բայց ընդդիմությունն աճել է, նրա ճղճղոցին հակաթույն են գտել, հավասարակշռված, հումորով, վիրավորելով պատասխանում են»,- այս մասնին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ հունիսի 7-ին անակնկալներ կարող են լինել՝ Փաշինյանը չի կարող վստահ լինել, որ հաղթելու է, դրա համար մոլդովական սցենարի խաղաքարտը կարող է օգտագործել։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ նախկինների ու Արցախի թեման բերում օրակարգ, Աղազարյանը նշեց․ «Արցախը եղել է հայ ժողովրդինը, այնտեղ դարերով հայեր են ապրել, և մենք կորցրել ենք․․․ Նիկոլ Փաշինյանն ինչու է այդ թեման շահարկում․ նա ցավոտ թեմաներ է դնում շրջանառության մեջ, իր քաղաքական հակառակորդներին հրավիրում է «բլիժնի բոյ»-ի, որովհետև ինքը «բլիժնի բոյ»-ում ցանկացածին կհաղթի՝ իր հռետորաբանությամբ, իր համառությամբ․․․ Ինքը կարող է մի գաղափար ասել, և ոգևորությամբ դա հաստատվի, և հաջորդ օրը կարող է տրամաբանորեն հակառակ գաղափարն ասել, և նույն ձևով հիմնավորել։ Առայժմ նրա մոտ ստացվում է ազդեցություն ունենալ որոշակի մասսայի վրա․․․»։

«Փաշինյանի ճղճղոցին հակաթույն են գտել․ նա «բլիժնի բոյ» է հայտարարել»․ Հովիկ Աղազարյան