Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու, թե ինչ գույք, եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ՔՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ գնման եղանակով, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Նախարարը հայտարարագրել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նվիրատվությամբ՝ 2023 թվականի փետրվարի 3-ին։ Տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում առկա են եղել 9 հազար 955 դրամ, 22 հազար 503 դրամ, 2 միլիոն 142 հազար 410 դրամ, 34 հազար 35 դրամ և 1 միլիոն 25 հազար 867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 միլիոն 900 հազար դրամ և 5300 ԱՄՆ դոլար։ 2025 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202 հազար 134 դրամ։ Այդ գումարից 760 հազար 872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26 միլիոն 690 հազար 752 դրամը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա նաև հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ այլ եկամուտ՝ Պետրոս Մկրյանից։ Մյուս եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բանկային փոխառություններից։ Նախարարի վարկային պարտավորությունները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 37 միլիոն 229 հազար 339 դրամ, որից 31 միլիոն 279 հազար 125 դրամը՝ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 միլիոն 336 հազար 474 դրամ։ Հայտարարագրում, որպես 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս, նշվել է 11 միլիոն 998 հազար 5 դրամ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Միլիարդները մսխեցին, 8 տարում մի հատ մետրոյի կայարան չկարողացան սարքել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
920:12
Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել Իջևանում. կա ձերբակալված
7219:48
«Մարտի 1-ի գործը չեն բացահայտում, որովհետև ամեն անգամ դուրս են գալիս իրենց հետքի վրա». Իշխան Սաղաթելյան
4619:18
«Հայ կանա′յք, դուք չամաչեցի՞ք, որ գնացիք դրա ընտրարշավին». ապարանցի կին (տեսանյութ)
8619:12
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8019:06
«Դպրոցը դարձնում ենք ներքաղաքական դարբնոց»․ Թաթուլ Հակոբյան
6818:54
