«Դասական Եվրատեսիլը ՀՀ-ում կանցկացվի, ՀՀ մասնակիցը 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն է»․ Ժաննա Անդրեասյան
243
Հինգշաբթի, 14 մայիսի, 2026 թ., 11:48
![]() «Նախատեսվում է Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացնել Հայաստանում: «Սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում և հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում հատկապես դասական արվեստի ուղղությամբ»,- այս մասին Կառավարության՝ մայիսի 14-ի նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ ապահովվելու է ուղիղ հեռարձակում 11 երկրներում, որոնք ևս մասնակցելու են մրցույթին: Այդ երկրներն են Պորտուգալիան, Շվեյցարիան, Սերբիան, Բելգիան, Գերմանիան, Չեխիան, Կիպրոսը, Լեհաստանը, Լատվիան, Շվեդիան և Հայաստանը: Հայաստանի մասնակիցն այս տարի լինելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
