«Պետք է Փաշինյանի ձեռից բռնենք ու ասենք՝ stop, հերիք է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Եթե ՀՀ վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ և ճիշտ այն ամենն, ինչ արվել ու արվում է առ այսօր․ Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով՝ ինչ վատ բան կա, արել է էս մարդը։ Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ «Բավականին լուրջ պրոբլեմներ են լինելու։ Հետևում եմ այդ ամենին, լավ եմ ճանաչում այդ երկիրը, կհամբերեն, կհամբերեն, բայց հետո այնպես կգործեն, որ, ռուսերեն ասած, «мало не покажется»: Բայց դրա գինը Փաշինյանը չի տալու, մեր ժողովուրդն է տալու։ Ինքն արդեն սովորել է, որ կարող է պրոբլեմ ստեղծի, իսկ դրա արդյունքների հետ առնչություն ունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Եվ հետո գա ասի․ «ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ ու էդ ամենը սիրելով եմ արել»։ Հիմա եթե մենք թասիբ ունենք, եթե մեր երկրի ապագայով մտահոգված ենք, չպետք է թույլ տանք այդ ամենը։ Պետք է ձեռից բռնենք ու ասենք՝ stop, հերիք է»,- նշեց Քոչարյանը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
