«Այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել»․ Վարդան Օսկանյան
![]() ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Մի քանի շաբաթ առաջ էր, երբ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկընտրությամբ։ Փաշինյանը դիվանագիտական սխալ պատասխան է տվել, ասելով՝ քանի դեռ հակասություն չկա, կշարունակենք, հետո կնայենք։ Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երևի նման պատասխան չէր տա։ Այն ժամանակ մի պահ մտածեցի, որ այդ մթնոլորտի մեջ Փաշինյանը միգուցե անակնկալի եկավ, այլ պատասխան չուներ, բայց 2 օր առաջ լրագրողի հարցին Փաշինյանը նույն պատասխանը տվեց։ Այն արհավիրքները, որը Փաշինյանը մեր գլխին բերել է, հիմնակում գալիս է նրանից, որ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու է, նա չի իմացել, այսօր էլ չգիտի, թե ինչ է դիվանագիտությունը և այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել։ ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը նույնպես դիվանագիտական սխալ էր, որի արդյունքում սրվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Փաշինյանը սխալ ճանապարհի վրա է, մենք երբեք նման ընտրության առաջ մեզ դնելու պատճառ չենք ունեցել։ Այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են գտնվում, միայն շոուի մասն է մեծացել։ Փաշինյանը մտել է տարբեր գործարքների մեջ, որոնցից ինքն արդեն հնարավորություն չունի դուրս գալու և դրա միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է»։ Աղբյուրը` Վարդան Օսկանյան |

«Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել». Վլադիմիր Մարտիրոսյան
10303:06
ԲՀԿ-ն ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
127Երեկ, 22:12
«Թեհրանը պատրաստ է ապագայում Վաշինգթոնի հետ քննարկել միջուկային հարցը»․ Բաղայի
234Երեկ, 19:22
«Հայաստանը ԵՄ անդամակցություն չի ցանկանում»․ Սուրեն Սարգսյան
179Երեկ, 17:24
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»․ Մարթա Կոս (տեսանյութ)
316Երեկ, 16:43
«Չկա խոստում, որ Փաշինյանը կատարած լինի»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
143Երեկ, 16:42
