«Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Աստանայի գագաթնաժողովին». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մայիսի 28-29-ին Աստանայում սպասվում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, այսինքն գագաթնաժողովը: Ըստ ամենայնի, սակայն, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի դրան՝ պատճառաբանելով քարոզարշավը: Առավել եւս, որ մայիսի 28-ին Փաշինյանը պլանավորել է ռազմական շքերթ, որը լինելու է թերեւս նրա քարոզարշավի առանցքային միջոցառումներից մեկը: Հետեւաբար, Փաշինյանը 28-ին չի բացակայի Հայաստանից: Եթե ժամանակացույցը այնպիսին է, որ Աստանայում գագաթնաժողովի գլխավոր նիստը լինելու է 29-ին, ապա չի բացառվում, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը մեկ օրով կտրվի քարոզարշավից: Բայց, դա արդեն կլինի այն դեպքում, եթե նրա առաջ Աստանայում լինելու հարցը դրվի այսպես ասած՝ կտրուկ ու անառարկելի: Կլինի՞ այդպիսի պահանջ: Սա թերեւս զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե հայաստանյան ներքաղաքական պրոցեսը որքանով է քննարկումների հետաքրքրական հարց հենց ԵԱՏՄ մյուս մասնակիցների համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
19003:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
18202:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
23700:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
19300:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
173Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
184Երեկ, 23:24
