Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 10 մայիսի, 2026 թ.

«Առաջարկում ենք յուրաքանչյուր չորրորդ և հաջորդ երեխայի համար մարզերում բնակարան հատկացնել»․ Արման Թաթոյան

82
Այսօր, 14:36
«Առաջարկում ենք յուրաքանչյուր չորրորդ և հաջորդ երեխայի համար մարզերում բնակարան հատկացնել»․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Վանաձորում։

«Մեր առաջին հանձնառությունը լինելու է Հայաստանի անվտանգությունը և բանակի բարեփոխումը»,- լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում չափազանց կարևոր խնդիր է երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանվածությունը․ «Այդ պատճառով մենք առաջարկում ենք յուրաքանչյուր չորրորդ և հաջորդ երեխայի համար մարզերում բնակարան հատկացնել»։