««Ուղեղի լվացք»՝ ՆԱՏՕ-ից գնված զենքերի վերաբերյալ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Անհեթեթություն առանց սահմանների, ընդ որում փորձագիտական լուրջ դեմքով: Աչքովս ընկավ մի «շեդեվր», թե՝ եթե Հայաստանում հաղթի ընդդիմությունը, ապա ՆԱՏՕ-ից գնված զենքերը կհայտնվեն ռուսների ձեռքին, ռուսները կուսումնասիրեն դրանց տեխնոլոգիաները, կիմանան գաղտնիքները, եւ այլեւս ՆԱՏՕ անդամ ոչ մի երկիր մեզ չի վաճառի զենք: Կրկնեմ, այս «շեդեվրի» հեղինակները հանրությանը ներկայանում են իբրեւ խորագետ-փորձագետներ: Այս ամենի վրա արժեր իհարկե զվարճանալ, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ մարդիկ գրեթե ամենօրյա հյուրեր են ընդհուպ Հանրային հեռուստաընկերությամբ եւ լվանում են մարդկանց ուղեղները: Իսկ ինչո՞ւ է դա «ուղեղի լվացք»: Որովհետեւ, դիցուք ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսների ձեռքը հայտնվել է ՆՍՏՕ-ական այնքան սպառազինություն եւ տեխնիկա, որ Հայաստանի ձեռք բերածը դրա հանդեպ ընդամենը «կաթիլ» է: «Կաթիլ» է, որովհետեւ Հայաստանը ՆԱՏՕ անդամ երկրներից ոչ միայն ձեռք է բերել բավականին քիչ քանակի սպառազինություն, այլ նաեւ այնպիսի որակի սպառազինություն, որ ռուսների համար դրանք սկզբունքորեն չեն ներկայացնում որեւէ առանձնահատուկ հետաքրքրություն: Կրկնեմ, որովհետեւ դրանք համեմատաբար «պարզ» զինատեսակներ են: Ավելին, եթե առաջնորդվենք «մտքերի հեղինակների» տրամաբանոթյամբ, ապա ռուսները իրենք իրենց ձեռքով ՆԱՏՕ անդամ երկրին են փոխանցել արդիական ՀՕՊ համակարգեր՝ Թուրքիայի C-400-ներ, որ ՆՍՏՕ-ն վերցնի, քանդի, մանրամասն ուսումնասիրի ու բացահայտի դրանց բոլոր գաղտնիքները: Կրկնեմ, կարելի էր մի լավ զվարճանալ այս ամենի վրա, բայց ամբողջ հարցն այն է, որ այդպես նպատակային կերպով փորձում են արդուկել մարդկանց գլուխները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Քեզ դնում ես օրենքից վեր, բայց հայտնվում ես Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
3014:48
«Ընտրություն կատարելիս նայեք մարդկանց անցած ճանապարհը». Արա Պապյան
6314:30
«Ցեղասպանություն է, Ղարաբաղի հարց է... պետք է անցկացնենք համազգային հանրաքվե». Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
5214:24
«Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
6714:18
«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է ճանաչի արդյունքները». Զատուլին
8714:16
«Իրանի դեմ պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է»․ Քամալա Հարիս (տեսանյութ)
9013:56
