Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ինչո՞վ էր պայմանավորված այսօր Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռների առկայությունը

365
Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ., 20:24
Ինչո՞վ էր պայմանավորված այսօր Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռների առկայությունը

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի երկնքում նկատելի էին ռազմական կործանիչ ինքնաթիռներ, ինչը քաղաքացիների մոտ անհանգստություն և տարակուսանք է առաջացրել։ Քաղաքացիները քննարկում էին, թե ինչով է պայմանավորված ռազմական ավիացիայի ներկայությունը մայրաքաղաքի օդային տարածքում։

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «ԱրմԼուր»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնել են, որ իրականացվում են ուսումնական պլանային թռիչքներ և անհանգստության որևէ առիթ չկա։