Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 09 մայիսի, 2026 թ.

«Քաղաքական Եվրոտեսիլն ավարտվեց»․ Արթուր Խաչիկյան

61
Այսօր, 09:00
«Քաղաքական Եվրոտեսիլն ավարտվեց»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական Եվրատեսիլն ավարտվեց. ո՞վ երգեց դրա վերջին երգը.
Ինչպես ասում են ամերիկացիները. «Խնջույքն ավարտվեց, ժամանակն է մաքրել այս խառնաշփոթը» (The party is over, it’s time to clean up the mess):
Եվ այսպես, Եվրատեսիլը Երևանում ավարտվեց։ Հյուրերն երգեցին իրենց երգերը, ստացան իրենց մրցանակներն ու ցրվեցին տներով։ Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ առանց անորոշ ինքնությամբ մորուքավոր կերպարների։
Իսկ հիմա ամփոփենք արդյունքները։ Ահա թե ինչ էին մեզ խոստացել և թե ինչ ստացանք մենք։
1) Անվիզա ռեժիմ։ Ասում են՝ գուցե մի քանի տարուց։ Առայժմ այն չկա։
2) ԵՄ անդամակցություն։ Ոչ մի անդամակցություն էլ չի լինելու, ոչ մի կոնկրետ բան չեն ասել։ Մեր «հանրաքվեն» ջուրն ընկավ։
3) Եվրոպական շուկաների բացում հայ արտադրողների համար։ Նման բան չկա։
4) ԵՄ-ում աշխատելու իրավունք ՀՀ քաղաքացիների համար։ Նման բան չի լինելու։
5) Ռազմական դաշինք ՆԱՏՕ-ի կամ արևմտյան որևէ տերության հետ։ Երազում կտեսնեք։
6) Հայաստանի անվտանգության երաշխիքներ Եվրոպայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլն։ Նման բան չկա։
7) Արևմտյան երկրների ռազմաբազաների տեղակայում Հայաստանում։ Չկա։
Զենքի մատակարարում։ Խոստացան մի քանի ռադար և մի քանի հաուբից։ Ռադարները կոչնչացվեն 30 րոպեի ընթացքում ճիշտ այնպես, ինչպես ոչնչացվեց Ս-300-ն, քանի որ դրանք որևէ պաշտպանություն չունեն։ Նույնը վերաբերում է հաուբիցներին։ Իսկ Ադրբեջանին ու Թուրքիային մատակարարում են տասնյակ ու հարյուրավոր ինքնաթիռներ, հրթիռներ, ՀՕՊ համակարգեր, տանկեր, հրետանի և այլն, և այլն։ Ուժերի հարաբերակցությունը կլինի 1-ը 1000-ի։
Ահա այս դավաճան լրագրողին աջակցելու հսկայական շոուի արդյունքները։ Ահա թե ինչ ստացանք մենք՝ հանձնելով Արցախը, անկլավներն ու Մեղրին։
Արժե՞ր արդյոք։ Նայած ում համար։ Այս դավաճանական խմբակի անդամներն ու նրանց օլիգարխները հավանաբար «պարգևավճարների» անվան տակ բյուջեից այնքան փող են վերցրել, որ նրանց համար հաստատ արժեր։ Եվ երբ նրանք վերջնականապես կործանեն Հայաստանը, կկարողանան ժամանակին ճողոպրել իրենց փողերով ու տներ գնել եվրոպական որևէ երկրում։ Իսկ մնացած հայերի համար՝ հավանաբար ոչ»։

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան