Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ.

«Ալիևը մատ է թափ տալիս խաղաղություն բերողի վրա, իսկ նա խնդրում իրեն ընդունել Բաքվում»․ Արման Թաթոյան

94
Այսօր, 13:30
«Ալիևը մատ է թափ տալիս խաղաղություն բերողի վրա, իսկ նա խնդրում իրեն ընդունել Բաքվում»․ Արման Թաթոյան

«Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է բերել, այդ «խաղաղության» պայմաններում Ալիևը հեռուստացույցից նրա վրա մատ է թափ տալիս՝ ինչպես անկյունում վախից կուչ եկած երեխայի վրա, իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում և խնդրում իրեն ընդունել Բաքվում»,- քարոզարշավի մեկնարկին Գոշավանքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ նշելով, որ քարոզարշավի մեկնարկը Գոշավանքից պատահական չէ․ «Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, ով խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանն ունի նաև այսօր»։

Քարոզարշավի առաջին օրը