Մասկը մեկ տարում ավելի շատ հարկ է վճարել, քան «պատմության մեջ որևէ մեկը»
![]() Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 միլիարդ դոլարի հարկ է վճարել։ «Ես մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 միլիարդ դոլարի հարկ եմ վճարել՝ ավելին, քան պատմության մեջ որևէ մեկը», - գրել է Մասկը սոցիալական ցանցերում։ Նա ասել է, որ բաժնետոմսերի օպցիոնների իրացման և վաճառքի ժամանակ իր համար դաշնային և նահանգային եկամտային հարկի համակցված գումարը կազմում է մոտ 45%։ Մասկը նաև նշել է, որ շարունակում է հարկեր վճարել Քալիֆորնիա նահանգին այնտեղ անցկացրած յուրաքանչյուր օրվա համար։ Ավելին, ձեռնարկատերը նշել է մոտավորապես 40% կազմող ժառանգության հարկի մասին, որը կգանձվի իր մահից հետո։ «Ես, հավանաբար, տրիլիոնավոր դոլարների հարկեր կվճարեմ», - ասել է գործարարը։ Մասկը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղում է։ Tesla-ի, SpaceX-ի հիմնադիրի և X սոցիալական ցանցի սեփականատիրոջ զուտ կարողությունը հասել է 839 միլիարդ դոլարի։ |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
