Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ.

«Ռուսաստանի հայերը տեսնում են, թե աշխարհում որքան է ընկել Հայաստանի հեղինակությունը». Ոսկան Սարգսյան

44
Այսօր, 03:06
«Ռուսաստանի հայերը տեսնում են, թե աշխարհում որքան է ընկել Հայաստանի հեղինակությունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ ընտրություններին ռուսաստանաբնակ հայերի մասնակցությունը՝ դատապարտելի, իսկ Փաշինյանի հետևորդների Հայաստան այցը՝ ողջունելի
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՏիկՏոկ»-ում և «Ինստագրամ»-ում իր հետևորդ ռուսաստանցիները խոստացել են, որ այս տարի անպայման այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են իրենց խոստումները։ Իշխանական քարոզիչները մեծ աղմուկ են բարձրացրել, որ Ռուսաստանում բնակվող հայերին հունիսի 7-ին ուղարկելու են Հայաստան, որպեզի նրանք քվեարկեն ընդդիմության օգտին։ Եթե Ռուսաստանում բնակվող հայաստանցին ՀՀ անձնագիր ունի, ցանկության դեպքում նա կարող է հունիսի 7-ին ժամանել ՀՀ և կատարել իր քաղաքացիական պարտքը։ Թե նա որ քաղաքական ուժին կընտրի, իր որոշելիքն է։ Արտերկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, ապրող հայերը տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանի բերած աղետների հետևանքով աշխարհում որքան է ընկել Հայաստանի հեղինակությունը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան