Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վերջերս փոփոխություններ են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ազգային քաղաքականության տարածաշրջանային ասպեկտների և հասարակական ինստիտուտների զարգացման հանձնաժողովի կազմում: Մասնավորաբար, հանձնաժողովի անդամ է ընտրվել Արտյոմ Վարդանյանը: Նա Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ազգությունների հարցերով կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ է, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության վարչության անդամ, Մոսկվայում և տարածաշրջաններում «Ռուսաստանի հայերի միության» նախագահի լիազոր ներկայացուցիչը: Նշենք, որ նշյալ հանձնաժողովի անդամ լինելու համար բավական լուրջ չափանիշներ են գործում, այդ թվում՝ իր համայնքում հեղինակությունը, փորձագիտական գիտելիքները, գործնական փորձառությունը և այլն: Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովին, ապա այն հետևում է միջէթնիկ հարաբերությունների վիճակին ՌԴ տարբեր մասերում և վերլուծում հնարավոր լարվածության օջախները, համագործակցում է ազգայինմշակութային ինքնավարությունների, կրոնական կազմակերպությունների և ՀԿ-ների հետ, մշակում է մեթոդական օգնություն իշխանություններին միջմշակութային միջոցառումների հետ կապված, դիտարկում են օտարերկրացիների սոցիալական և մշակութային ինտեգրման հարցերը՝ կոնֆլիկտները բացառելու համար, պատրաստում է զեկույցներ, որոնք կարող են հիմք դառնալ նոր օրենքների կամ ՌԴ նախագահի հրամանագրերի համար»: |

«Ես ընդհանրապես զարմանում եմ վարչապետի ներվերի վրա». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5214:00
«Կողքերդ ու թիկունքդ պինդ չպահեցիր, լնգու-լավազներն առաջ եկան». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
7613:24
Երմակի համար սահմանված գրավն ամբողջությամբ վճարվել է (տեսանյութ)
11013:04
«Մասկեքով խոսացողներին պոլերով ենք տալու, սատկացնենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5912:54
«Իրանը կոչնչացնի Պարսից ծոցի հարավում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմաբազաները»․ Զոլֆաղարի
16411:50
Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
16410:26
