Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին որոշել են պատժել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակը գրում է․ «ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին որոշել են պատժել, քանի որ դա «լավ չի ընկալվի ժողովրդի կողմից»: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական համայնքապետի դեմ հաղորդմանն ընթացք է տրվել։ Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի՝ քրվարույթ նախաձեռնում են թե ոչ։ Բանն այն է, որ այն, ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստով արել է Տավրոս Սափեյանը։ Նա նախընտրական փուլում՝ սոցիալական աջակցության անվան տակ, համայնքի բնակիչներին ավելի քան 11 մլն-ի «ընտրակաշառք» է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազությանն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում տարածեց՝ թիրախավորելով լրատվամիջոցներին. «Կյանքի ծանր պայմաններում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելը ընտրակաշառք որակավորելն առնվազն անբարոյականություն է, լավագույն դեպքում՝ ակնհայտ անտեղյակություն։ Այ թերթոններ, որտե՞ղ էիք այս 4 տարիների ընթացքում, երբ ես եւ իմ թիմն ամեն օր աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր համայնքի բնակիչը դժվար պահին միայնակ չմնա»։ Տավրոս Սափեյանը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ընտրացուցակի 61-րդ համարն է, հետեւաբար՝ այս շրջանում իրավունք չունի նաեւ սոցիալական օգնություն բաժանել բնակիչներին: ՔՊ-ում կարծում են, որ նրան պետք է առնվազն հեռացնել նախընտրական ցուցակից»։
|

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
8400:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
205Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
188Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
165Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
162Երեկ, 22:30
