Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցով՝ քաղաքական ուժերը հենց այդ օրվանից ստանում են օրենքով սահմանված հավասար քարոզչական ռեժիմը՝ հանրային եթերաժամից մինչև հրապարակային հանդիպումների պաշտոնական մեկնարկ։ Այս պահի դրությամբ քաղաքական ուժերի մեծ մասի կողմից մայիսի 8-ի մեկնարկային օրվա ամբողջական ծրագրերը դեռ հրապարակային չեն դարձել։ Սակայն արդեն կան առաջին հստակ ազդակները, թե ինչպես է բացվելու քարոզարշավը։ Իշխանական ՔՊ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսելու են Սյունիքի մարզից։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ ակտիվը երկու օր անցկացնելու է Սյունիքի մարզում, բոլոր վայրերում նախատեսել են լինել, շատ ակտիվ «լայվ» քարոզարշավ իրականացնել։ Մենք տեղեկացանք, որ կրկին ավտոբուսներով են մարզ մեկնելու, ու ողջ քարոզարշավի «բեռը» իր վրա վերցնելու է Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը որոշել է մայիսի 8-ին, 19:00-ին, Հաղթանակի զբոսայգում մեծ միջոցառում իրականացնել, որտեղ պետք է ելույթ ունենա նաև Սամվել Կարապետյանը՝ տեսակապով։ Մյուս քաղաքական ուժերն արդեն այսօր կհայտարարեն, թե որ մարզից կամ մայրաքաղաք Երևանի որ վարչական շրջանից կմեկնարկի իրենց նախընտրական քարոզարշավը։ Մեր տեղեկություններով՝ նաև քարոզարշավի վերջում իշխանությունները նպատակ ունեն Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք իրականացնել»։ |

«Արևմտյան դաշնակիցները չեն պատրաստվում ՀՀ-ի գլխին պահել անվտանգության հովանոց»․ Թաթուլ Հակոբյան
9603:06
«Եթե գլուխդ և սիրտդ ԵՏՄ-ում են, ոտքերդ քեզ ԵՄ չեն տանի»․ Նարինե Մկրտչյան
11302:06
«Եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո այսօր Արցախում ոչ մի հայ չկա»․ Վահե Հովհաննիսյան
12201:06
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
13100:48
«Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
117Երեկ, 23:42
«Վիզաների ազատականացման հարցը տուրբո ռեժիմի մեջ չընկավ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
112Երեկ, 22:54
