«ՀՀ-ի ու Ֆրանսիայի կառավարողները անարգանքի են ենթարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կարդում եմ հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության հռչակագրի «մուտքի» հատվածը: Գրված է հետեւյալը, որ Հայաստանն ու Ֆրանսիան՝ Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության հավատարմությունը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հարգմանը, Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդմանը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքների համաձայն… Ուշադրություն, առաջին պարբերության մեջ նշվում է «Հայաստանի ու Ֆրանսիայի հարգանքը նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հանդեպ»: Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունք է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Այդ սկզբունքի ներքո է նաեւ եղել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մեջբերածս երրորդ պարբերության մեջ Հայաստանն ու Ֆրանսիան, ավելի շուտ Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները խոսում են Կովկասում խաղաղության աջակցության մասին, նշելով միայն պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջության սկզբունքը, նաեւ ՄԱԿ կանոնադրությունն ու Ալմա Աթիի հռչակագիրը: Հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց Հելսնիկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հանդեպ հարգանքը: Թեեւ, դա հռետորական հարց է, որովհետեւ Հայաստանի ու Ֆրանսիայի ներկայիս կառավարողները իրականում անարգանքի են ենթարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, առնվազն Արցախի ժողովրդի մասով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
8400:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
205Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
188Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
165Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
162Երեկ, 22:30
