«Շնորհակալությո՛ւն Հայաստան, երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ»․ Էմանուել Մակրոն
![]()
«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, երբ ամբողջ քաղաքը քարացած էր. աշխարհը կանգնեց ոտքի: «Քեզ համար, Հայաստա՛ն». Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց: 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց: Դժոխքից և ձմեռվանից հետո նոր գարուններ եկան, և մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին,- այս մասին Գյումրու Վարդանանց հրապարակում հրաժեշտից առաջ ասաց Էմանուել Մակրոնը։- Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին, և քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ, Եվրոպայի կողքին, և ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին: Շնորհակալությո՛ւն, Գյումրի, շնորհակալությո՛ւն, Հայաստան, և երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Գյումրին»։ |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
8400:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
205Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
188Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
165Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
162Երեկ, 22:30
