Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ.

«Մեր ներքին ընթացակարգերը կապել ենք արտաքին պարտադրանքի հետ, դարձել խոցելի»․ Թաթուլ Հակոբյան

54
Այսօր, 01:06
«Մեր ներքին ընթացակարգերը կապել ենք արտաքին պարտադրանքի հետ, դարձել խոցելի»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզ թվում էր, որ եթե Արցախյան հարցը լուծվի Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով, ապա Թուրքիան վերջ կտա Հայաստանի շրջափակմանը և կբացի Հայաստանի հետ սահմանը:
Արցախյան հարցի ավելի ադրբեջանանպաստ լուծում, քան բռնի տեղահանությունն էր, Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջան ճանաչելը և անգամ հայկական եկեղեցիների ավերումը արդարացնելը, դժվար էր պատկերացնել:
Այսքանից հետո անգամ Թուրքիան չի բացում սահմանը և կրկին հայտարարում է, որ քանի դեռ Երևան-Բաքու ստորագրված թուղթ չկա, չեն գնա ընդդեմ Ադրբեջանի շահերի:
Երեկ Երևանն ու Անկարան ստորագրել են Անիի պատմական կամուրջը համատեղ վերանորոգելու փաստաթուղթ:
Անիի բացումը Հայաստանի կողմից կլինի ամենամեծ զբոսաշրջային բումը մեր երկրում, սակայն որևէ քայլ չի արվելու, քանի դեռ Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները չեն վերջանում:
Այսօր, այս պահին, մեր արևելյան և արևմտյան հարևանները պահանջում են, որ հանրաքվեով մեր Սահմանադրությունից հանվի ԱՆկախության Հռչակագրին հղումը:
Մեր իշխանությունները գնում են այդ քայլին, թեև այնքան էլ հստակ չէ հանրաքվեի վերջնարդյունքը:
Բայց անգամ դա անելուց հետո հնարավոր է, որ մեր առաջ դնեն նոր նախապայմաններ:
Բայց մի ավելի վտանգավոր բան կա: Մենք մեր ներքին ընթացակարգերը կապել ենք արտաքին պարտադրանքի հետ, որով և դարձել ենք խոցելի:
Եթե հանրաքվեով Հայաստանի քաղաքացիները «այո» ասեն սահմանադրական փոփոխություններին, ապա դա լինելու է Ադրբեջանի պահանջի կատարումը, անկախ նրանից, թե իշխանություններն ու պրոպագանդան ինչպես դա կփաթեթավորեն:
Եթե «ոչ» ասենք, ապա դա Ադրբեջանի կողմից ընկալվելու է որպես թշնամական քայլ և պահանջատիրության շարունակություն»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան