Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին
![]() Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։ Դերասանը մասնավորապես պատմել է. «Նոր տարվա ֆիլմում, որն իրենք նկարահանել էին, ինձ առաջարկվեց կարդալ ձայն։ Տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չէ, որովհետև ոնց որ ծաղրես այն ամենն, ինչ 15 տարի ստեղծել ես, նկատի ունեմ «Երգ երգոցը»։ Բացի այդ, իմ պայմանագրում կետ չկա, որ ես ինչ-որ բան պետք է անեմ կամ՝ չէ։ Եվ տարբեր պրոդյուսերներ էին անընդհատ ինձ հետ կապվում, ասում էին՝ այդ տեքստը խնդրում ենք ... ։ Նրանց ասացի՝ խնդիր չկա, պարզապես մի քանի բան խմբագրեք, որովհետև տեքստում նկատեցի միտում, որ, կարծես, ձեռք առնեին իմ հայերեն գրական խոսելը։ Նաև գուսանների, աշուղների տարիների աշխատանքը, ոնց որ, ցանկանային ծաղրել։ Ասացի՝ խնդրում եմ խմբագրեք, և կկարդամ։ Նորից պնդեցին՝ չէ, չի լինի, պատասխանեցի՝ չեմ կարդա, խմբագրեք, թող ուրիշ տեսքով լինի։ Չեմ ուզում ասել՝ ում անունն էր նշված, բայց կոնկրետ մարդկանց՝ գուսանների, աշուղների էր վերաբերում, ու վիրավորական էր»,- պատմել է Լևոնյանը։ Նրա այս մերժումից որոշ ժամանակ անց էլ որոշում է կայացվել Լևոնյանին հեռացնել «Հանրային»-ից. «Ժողով են արել, նստել, քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, թեկնածությունս դրել են հեռացման։ «Սպասիր ինձ» հաղորդաշարի նկարահանման էի երկու օր անց։ «Երգ երգոցից» էլ հիմա կրկնություններն են ցույց տալիս, որ չգիտեմ՝ ինչ լինի...»։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
