Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք»․ Արտակ Բեգլարյան

78
Այսօր, 11:36
«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք»․ Արտակ Բեգլարյան

«Երկուս ու կես տարի է, ինչ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ հայրենիք՝ անվտանգ, արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո, բայց ոչ ոք չի ապահովում այդ պայմանները, ոչ ոք արդարադատության միջազգային դատարանի հրամանը չի կատարում և որևէ երկխոսության միջազգային մեխանիզմ չի ներդնում, ավելին՝ բոլորն անտեսում են մեր դիմումները՝ ընդհուպ մինչև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, մեզ հորդորում է մոռանալ մեր վերադարձի իրավունքը»,- այսօր արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Մենք այստեղ ենք՝ ասելու, որ անկախ ՀՀ որևէ իշխանության դիրքորոշումից, Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և վերադարձի ցանկություն, իսկ միջազգային հանրությունը՝ ի դեմս ժողովրդավարական և մարդու իրավունքներն իբր հարգող եվրոպական քաղաքական համայնքի, ունի պարտավորություն ապահովելու մեր վերադարձի իրավունքը»,- նշել է Բեգլարյանը։

«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք»․ Արտակ Բեգլարյան