Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

«Նիկոլը հանձնեց ու հայաթափեց Ղարաբաղը․ սա Հայաստանի 3-րդ Հանրապետության փաստացի մահն է»․ Սամվել Ֆարմանյան

81
Այսօր, 17:48
«Նիկոլը հանձնեց ու հայաթափեց Ղարաբաղը․ սա Հայաստանի 3-րդ Հանրապետության փաստացի մահն է»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մտածենք միասին
Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ծնվեց ղարաբաղյան շարժման արգանդում: Հենց Ղարաբաղն էր Հայաստանի 3-րդ հանրապետության առանցքը, իմաստն ու նրա հիմնական բովանդակությունը:
1.) Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության եկավ Ղարաբաղով:
2.) Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ Ղարաբաղով:
3.) Սերժ Սարգսյանը ևս խորհրդանշում էր Ղարաբաղը:
Հայ ժողովուրդն իր զավակների արյամբ ու անմարդկային զրկանքներով գլուխը կախ տասնամյակներով վճարեց Ղարաբաղի համար պահանջվող գինն ու հանուն Ղարաբաղի հանդուրժեց անգամ անհանդուրժելին:
Հիմա չկա Ղարաբաղը՝ Նիկոլը հանձնեց ու հայաթափեց այն: Սա Հայաստանի 3-րդ հանրապետության փաստացի մահն է:
Հիմա լեղի ճշմարտություն, որ մեր ժողովուրդը հա փորձում է հասկացնել նախկին բոլոր նախագահներին ու հատկապես քաղաքական լուսանցքում հայտնված Ռոբերտ Քոչարյանին, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի, իբր հավակնում է իշխանության:
Եթե դու, լինելով Ղարաբաղի խորհրդանիշերից մեկն ու նրա առաջին նախագահը, չես ասում, որ իշխանության ուզում ես գալ, փորձելու վերադարձնել Ղարաբաղը, վախենում ես անգամ Արցախի մասին խոսես, հավակնում ես իշխանության, որ ի՞նչ անես (մի կողմ դրած, որ ինքդ ժողովրդի աչքում Ղարաբաղի գաղափարի արժեզրկման քայլող խորհրդանիշն ես): Դու Հայաստանում իշխանության հավակնելու բարոյական ուրիշ ի՞նչ հիմնավորում ունես»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան