Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

«Այսքանից հետո համարձակվում է մասնակցել ԱԺ ընտրությունների՞ն»․ Անահիտ Բախշյան

86
Այսօր, 16:12
«Այսքանից հետո համարձակվում է մասնակցել ԱԺ ընտրությունների՞ն»․ Անահիտ Բախշյան

Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թարմացնում եմ բոլոր այն մարդկանց հիշողությունը, ովքեր նորից այսօր կանգնել են քոչարյանի «քաղաքական» ուժի կողքին։
Մայիսի 12 - Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը եռակողմ համաձայնությամբ հաստատեցին Արցախում հրադադարի մասին համաձայնագիր (1994)։
2000թ․ քոչարյանը որոշեց Արցախը հանել բանակցությունների ընթացքից ու Արցախի խնդիրը թողնել Հայաստանի վրա։
Ստորև դրված հարցազրույցը լսեք, թե ոնց է այդ քայլը հիմնավորում Քոչարյանը, ով 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Հայաստանում վերացրեց ռազմական արդյունաբերությունը։
Այսքանից հետո այսօր համարձակվում է իր «քաղաքական» ուժով մասնակցել ԱԺ ընտրությունների՞ն՝ իր անհեթեթ «խոստումներո՞վ»։
Էստեղ պետք է հիշենք հայտնի ասացվածքը՝ ՈՎ ՄՈՌԱՆԱ, ԶՈՒՅԳ ԱՉՔԵՐՈՎ ՔՈՌԱՆԱ»։

2003թ․ մարտի 3-ի բանավեճը
Աղբյուրը`   Անահիտ Բախշյան