Պակիստանը ցամաքային միջանցքներ է բացել իրանական բեռների տարանցման համար
![]() Պակիստանն Իրանին վեց ցամաքային միջանցք է տրամադրել, որոնք թույլ կտան բեռների տարանցում իրականացնել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտնում Է Պակիստանի առևտրի նախարարությունը: Գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ ներկայում Կարաչի նավահանգստում կուտակված է Իրանի համար նախատեսված ավելի քան 3 հազար կոնտեյներ։ Դրանք արդեն սկսել են փոխադրումներ իրականացնել նոր երթուղիներով։ Պակիստանի կառավարությունը նաև Արաբական ծովի ափին գտնվող Գվադար նավահանգիստը նախատեսել է որպես իրանական բեռների ապագա լոգիստիկ կենտրոն։ Այն գտնվում է Պակիստան-Իրան սահմանից 70 կմ հեռավորության վրա։ Հիշեցնենք, որ Պակիստանի իշխանություններն ավելի վաղ փոփոխություններ էին մտցրել ներմուծման և արտահանման մասին օրենքում, ինչը թույլ է տալիս ապրանքներ տեղափոխել երրորդ երկրներից Պակիստան և այնուհետև դրանք փոխադրել Իրան։ |

«Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում»․ Օլեգ Դուլգարյան
13409:00
«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
295Երեկ, 13:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
133Երեկ, 11:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
151Երեկ, 09:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
18026.11.2026, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
19425.11.2026, 21:12
