«Նորագավիթի խաչմերուկում անհրաժեշտ է կառուցել ճանապարհային ուղեանց»․ Նաիրի Սարգսյան
251
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ., 11:36
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Նորագավիթի չարաբաստիկ խաչմերուկը» գրառմամբ։ Տեսանյութում Նաիրի Սարգսյանը մասնավորապես ասում է․ «Հյուսիս-հարավ մայրուղուց ավտոմեքենաները 90կմ/ժ արագությամբ գալիս են այստեղ և հանդիպում փակուղու։ 2018թ․ մինչև հիմա այստեղ եղել է 83 խոշոր ավտովթար, վիրավորվել է 124, մահացել՝ 7 քաղաքացի։ Երևանի քաղաքապետարանը 2024թ․ պատվիրել է էստակադային նախագիծ, մնում է միայն ֆինանսավորման հարցը լուծել, այսինքն, եթե կառավարությունը շուտ ֆինանսավորեր՝ այն հնարավոր էր կառուցել դեռ 2024թ․, որի համար դիմում եմ ՀՀ կառավարությանը, որ 1 միլիարդ դրամ հատկացնեն և այստեղ կառուցվի ճանապարհային ուղեանց»։ Աղբյուրը` Նաիրի Սարգսյան |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
