Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

86
Այսօր, 11:18
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր․ այս մասին «Նյուզ»-ին տեղեկացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ:

Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա և մյուս գերիների պահման պայմանների մասին»,- հայտնել է Սիրանուշ Սահակյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս հարցում թափանցիկություն չկա և խախտվում են միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները։ «Նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա հավաստի տեղեկություն նրանց առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին»,- նշել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: