Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

«Առաջարկ ունեմ Շենգավիթի ոստիկանության բաժնին»․ Նաիրի Հոխիկյան

62
Այսօր, 10:18
«Առաջարկ ունեմ Շենգավիթի ոստիկանության բաժնին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժնի ուղիղ դիմացը մեքենաները հատում են ճանապարհի երկու հոծ գծերը և շրջադարձ անում։ Գրեթե ամեն օր տեսնում եմ այդ դեպքերը բազում անգամներ, տեսնում եմ կոպիտ իրավախախտումները, որոնց հետևանքով առաջանում են խցանումներ և վթարային վիճակներ։ Ցավոք, ես իրավասություն չունեմ այդ քաոսային վիճակը կարգի բերելու համար։
Նույն այդ վիճակն ինձանից շատ տեսնում են Շենգավիթի բաժնի ոստիկանները, իրավասություն էլ ունեն կարգավորելու երթևեկությունը, բայց չեն անում։ Ենթադրում եմ, մտքերով անգամ չի անցել, որ ոստիկանության շենքի ուղիղ դիմացը վարորդներն արհամարհում են պետական օրենքները՝ նույնիսկ թքած ունենալով ոստիկանների ներկայության վրա։ Չեմ բացառում, որ ոստիկաններն էլ են այդպես կոպտորեն ոտնահարում օրենքները։
Հիմա առաջարկ ունեմ Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժնին։
Եթե ի վիճակի չեք օրենքի պահպանման համար գործել, գոնե այնպես արեք, որ վարորդներն այդպես կոպտորեն ճանապարհի հոծ գծերը կտրեն ոստիկանության շենքից քիչ ավելի հեռու հատվածում, ասենք թաղապետարանի դիմաց թող լինի այդ խայտառակ պատկերը։
Ամոթ է»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան