Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

«Վերգետնյա հետիոտնային անցումներում անհրաժեշտ է գործեն վերելակներ»․ Արմենակ Դանիելյան

70
Այսօր, 11:12
«Վերգետնյա հետիոտնային անցումներում անհրաժեշտ է գործեն վերելակներ»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքով անցնող ՀՅՈւՍԻՍ-ՀԱՐԱՎ ճանապարհի վրա հետիոտնային վերգետնյա անցում կառուցելու անհրաժեշտություն կա։ Քաղաքացիները Հաղթանակ թաղամասից դեպի Ա1 թաղամաս անցնում են դեռևս չբացահայտված, բայց գործող ճանապարհի երթևեկելի մասով՝ վտանգելով թե իրենց և թե վարորդների կյանքն ու առողջությունը։
Իսկ նույն ճանապարհի վրա գործող վերգետնյա անցումներում, ինչպես նաև մայրաքաղաքի այլ վերգետնյա հետիոտնային անցումներում անհրաժեշտ է, որ լինեն ու գործեն վերելակներ՝ մանկասայլակով ծնողների, հաշմանդամություն ունեցող մարդկանց և տարեցների համար։
Երևանի քաղաքապետարան
Հիշեցնեմ, որ 2025թ. Երևանի ավագանու 23.10.2025թ. նիստի ժամանակ իմ այս առաջարկն ընդունվել է Տիգրան Ավինյանի կողմից, սակայն 2026թ. Երևանի բյուջեով վերգետնյա հետիոտնային Կամուրջների պահպանման համար տրամադրվել է 95,000,000 դրամ և բյուջեում տող չկա, խոսք չկա վերելակների տեղադրման մասին։
Հ.Գ. Թե բա՝ ասեք կանենք։ Ասել ենք, համաձայնվել եք, բայց մեկա, էլի չեք անում»։