Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

Ալիևը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան․ «Հրապարակ»

70
Այսօր, 09:00
Ալիևը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիևն ընտրությունների շեմին ինչով և ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին, և կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ՔՊ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է՝ Ալիևն ավելի լավ լուծում է գտել:
Մեր տեղեկություններով, Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում՝ 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք: Անշուշտ, մեծ ցնծություն կտիրի Հայաստանում, և Ալիևը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:

Այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաև Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը: Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել և մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել»։