«Մարդիկ ասում են՝ առաջ Սաշիկին էին մուծվում, հիմա Աննային են մուծվում»․ լրագրողը՝ Աննա Հակոբյանին
![]() «Ձեր հիմնադրամի նվիրատուների մի մասի անունները գաղտնի են պահվում, մի մասի անունները հայտնի են։ Երբ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք, որ հայտնի անունները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, ՍԱՍ-ի Արտակը, այն բոլոր հնչեղ անունները, որ նախկինում կային և ձեր ամուսնու կողմից թիրախավորվում էին, այսօր, այսպես ասած, մուծվում են ձեր հիմնադրամին։ Մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին էին մուծվում, հիմա Աննային են մուծվում, ասում են՝ Նոր Հայաստանի Սաշիկն է դարձել Աննա Հակոբյանը»,- ասուլիսի ժամանակ դիմելով Աննա Հակոբյանին՝ ասաց լրագրողը։ «Ես հասկանում եմ, որ սուր հարց, սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Ինձ համար դա անարժեք է և այս հարցն ուղղակի հարված է իմ արժանապատվությանը։ Իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելն ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը, ես ինձ զգում եմ նվաստացած և հարկ չեմ համարում պատասխանել այդ հարցին»,-արձագանքեց Հակոբյանը։ |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
8007:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
12802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14700:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
16700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
180Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
131Երեկ, 22:54
