Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ.

«ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել»․ Արթուր Դանիելյան

85
Այսօր, 15:48
«ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Քոչարյանի գործերն իրոք անհույս են, եթե արդեն նույնիսկ Փաշինյանը հետը հույսեր չի կապում: ՔՊ-ի քարոզիչներին նոր հանձնարարական է իջել: Եթե նախկինում ասված էր, որ Քոչարյանին անընդհատ դեմոնիզացնելով, պետք է իրեն կարգեն ընդդիմության առաջնորդ ու, ականջներից ձգելով, վարկանիշն այնքան բարձրացնեն, որ մաքսիմալ շատ քվե փոշիացնի, ապա հիմա, երբ ակնհայտ դարձավ, որ այդ ջանքերն ապարդյուն են, նարատիվները կտրուկ փոխվում են: Հիմա պետք է դեմոնիզացնել Սերժ Սարգսյանին, բայց ոչ թե հանրության լայն շերտերի աչքերում, այլ շատ նեղ շրջանակների համար: Սա անշուշտ շատ ավելի նուրբ գործ է: Պետք է հասնել նրան, որ Ծառուկյանն ու Կարապետյանը «նեղանան» Սարգսյանից, որպեսզի ոչ մի դեպքում կոնսոլիդացիոն գործընթաց չսկսվի: Առաջին անգամ դաշտում տեսնում եմ քարոզչական աշխատանք, որն իր նրբությամբ ինչ-որ տեղ նույնիսկ հարգանքի արժանի է, ինչքան էլ նենգ լինի դրա նպատակը...»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան