Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
![]() Արագածոտնի թեմը գրում է. «Արագածոտնի թեմում, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տարիներ շարունակ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Կարմիր կիրակիին Սուրբ Հովհաննավանք էր բերվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Սակայն այս տարի Սուրբ Ավետարանը չտեղափոխվեց Հովհաննավանք, քանի որ վանքը զավթված է: Այս հանգամանքով պայմանավորված՝ սրբազան մասունքը բերվեց Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղ մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագը մատուցեց ՝ Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, իսկ խորանում Տեր Հոր հետ սպասավորում էր Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը: Պատարագիչ հոգևորականը իր խոսքում, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավետարանների նկատմամբ երկյուղածությամբ լի վերաբերմունք է դրսևորել և դրանք սրբացվել են բազում պատմություններով ու հավելեց. «Սիրելինե՛ր, այսօր երբ մոտենաք Ավետարանը համբուրելու, հիշեք՝ դուք միայն Սուրբ Գիրք չեք համբուրում, այլ Քրիստոսի սիրո վկայությունը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր արյամբ կնքեց այն ճշմարտությունը, որ մենք այսօր լսում ենք: Եվ այդ կարմիրը հիշեցնում է, որ հավատը հեշտ ճանապարհ չէ, այլ սիրո, զոհողության, դժվարության, երբեմն էլ տառապանքի ճանապարհ է…»: Ի թիվս բազմաթիվ հավատացյալների՝ Սուրբ Պատարագին ներկա էին թեմի քահանա հայրեր, Ղազարավանի մենաստանի քույրերը, Տեր-Կարապետյան ընտանիքի անդամներ, բարերարներ: Հարյուրավոր հավատացյալներ Հայաստանի տարբեր համայնքներից ուխտավորաբար այցելել էին Սուրբ Մարիանե եկեղեցի, մասնակցելու Սուրբ Պատարագին և իրենց բաժին օրհնությունն առնելու Սուրբ Ավետարանից: Ավետարանը պահվում է երևանաբնակ Տեր- Կարապետյանների ընտանիքում, ովքեր տարիներ շարունակ Արագածոտնի թեմ են բերում են Սուրբ Ավետարանը՝ օրհնությանը բաժնեկից դարձնելով հազարավոր մարդկանց»: Աղբյուրը` Արագածոտնի թեմ |

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին
6100:30
«Ցույց տանք լուսավորը, ազգայինը, որ մարդիկ տարբերեն խավարը՝ ազգի քաղաքակրթության «քյաբաբացումը»»․ Վահե Սարգսյան
7500:06
«Դեբեդ գետի կամուրջն անմխիթար վիճակում է, ոչինչ չի ձեռնարկվում»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
92Երեկ, 23:12
«Ամիրյան փողոցը՝ հիմա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
92Երեկ, 22:30
«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
89Երեկ, 19:48
Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք խնդրանքով դիմել են Նիկոլ Փաշինյանին
138Երեկ, 19:24
