Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու
1146
Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ., 22:34
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կիրակի օրը Իսլամաբադում կայացած խորհրդակցություններից հետո մեկնել է Մոսկվա, հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ այցի ընթացքում հանդիպում կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեսպանը հավելել է, որ Արաղչին բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանում վերջին զարգացումները և հրադադարը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարն այցելում է Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ընդունել Իրանի արտաքին գործերի նախարարին, «Ինտերֆաքս»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
