Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
![]() Լիբանանյան իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում գտնվող իսրայելական ստորաբաժանումներին՝ ի պատասխան «թշնամու կողմից հրադադարի շարունակական խախտումների»: Խմբավորման հայտարարությունը մեջբերել է «Ալ Մանար» հեռուստաընկերությունը։ «Հեզբոլլահը» հերքում է Իսրայելի մեղադրանքները հրադադարի խախտման մասին, ինչպես նախկինում հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Հեզբոլլահը» պնդել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախների վրա՝ սպառնալիքները կանխելու համար։ Խումբը նշել է, որ հրադադարի վերջին երկարաձգումը նպատակ ուներ հանգեցնելու ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը: Դրա փոխարեն Իսրայելը, իբր, ուժեղացրել է «իր ագրեսիան և հարձակումները»՝ խախտելով միջազգային օրենքներն ու կոնվենցիաները։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտարարել են, որ «օդային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին և ռազմական ենթակառուցվածքներին, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է ԻՊՈւ զինվորների և Իսրայելի վրա հարձակվելու համար»: Հարձակման ենթարկված թիրախների թվում էին ահաբեկչական ջոկատներ, որոնք պատրաստվում էին հրթիռներ արձակել Իսրայելի վրա, լիցքավորված և կրակելու պատրաստ հրթիռային կայանք, զենքի պահեստ և ռազմական օբյեկտներ: Հարվածներ են հասցվել նաև «ռազմական օբյեկտում գտնվող ահաբեկչական խմբին», - հավելել է ԻՊՈւ-ն։ ԻՊՈւ-ն նաև հայտնել է, որ հարավային Լիբանանում ԻՊՈւ տեղակայման տարածքում երկու միջադեպի ժամանակ խափանել է երկու անօդաչու թռչող սարք։ Երկու դեպքում էլ անօդաչու թռչող սարքերը «չեն անցել Իսրայելի տարածք», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
