Իլհամ Ալիևը «Գերնիկայի խաղաղության և հաշտեցման մրցանակի» է արժանացել
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Խաղաղության և հաշտեցման մրցանակի» է արժանացել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսության խթանման ջանքերի» համար։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է ինքը՝ Ալիևը։ «Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Գերնիկա-Լումոյի և Պֆորցհայմի քաղաքային խորհուրդներին, Գերնիկայի խաղաղության թանգարանին, «Կասա դե Կուլտուրա» մշակութային կենտրոնին և «Գեռնիկա Գոգորատուզ» խաղաղության հետազոտությունների կենտրոնին՝ ինձ «Գերնիկայի խաղաղության և հաշտեցման մրցանակը» շնորհելու համար՝ ի նշան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսության խթանման իմ ջանքերի»,- իր ելույթում նշել է Ալիևը։ «Ես կարծում եմ, որ քաղաքացիական բնակչության դեմ կատարված ցանկացած հանցագործություն մարդկության սկզբունքների խախտում է։ Ես կիսում եմ Գերնիկայի ցավն ու վիշտը և հանդիսավոր կերպով հարգանքի տուրք եմ մատուցում դրա զոհերին»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
