Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.

«Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը». Ռուբեն Մխիթարյան

78
Այսօր, 09:54
«Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը». Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը.
Համերգներին սակավամարդությունը, կամ մեծ բազմությունը ՈՉ ՄԻ կապ չունի իրական էլեկտորալ պատկերի հետ: Համերգը միջոցառում է, որին մասնակցում է և զբոսաշրջիկը, և ընտրելու իրավունք չունեցողը, և վարչական ռեսուրսը, և 18 տարին չլրացած հանդիսատեսը և իհարկե նիկոլականները, որոնք հաստատ կան, նրանք ոչ մի տեղ չեն անհետացել:
Ուրիշ հարց է, որ 2018-ից հետո թե Նիկոլը, թե ընդդիմությունը ունի հոգեբանական բարդույթ ցույց տալու լեփ-լեցուն Հանրապետության հրապարակ: Ասել կուզի՝ տեսեք, թե ինչքան մարդ է մեզ սատարում: Ենթադրենք 100.000 մարդ է այդ պահին համերգին ու բոլոր 100.000-ն էլ ինչ որ մի հրաշքով ընտրող են ու ընտրելու են Նիկոլին: Մնում է աննշան մի բան՝ գտնել ևս 500.000 ձայն:
Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է:
Հարգելի ընդդիմություն, գտե՛ք ձեր այդ 500.000-ը: Թող իրենք ոչ էլ երևան: Գյումրիում ոչ էլ երևում էին: Բայց գտանք ու կարողացանք համոզիչ փաստարկներով բերել տեղամաս:
Եթե ձեր կազմակերպած համերգին էլ Հրապարակում 100.000 մարդ լինի, ապա միևնույն է, նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան