«Կարապետյանը ՀՀ-ում ստանձնած պաշտոնի հաշվին չի հարստացել․ օլիգարխները ՔՊ-ում են»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառել է․ «Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու» ու հայտարարել է. «Էն օրը նայում եմ՝ կալուգացի օրիգարխենք ասում են, թե իրենք երկու ամսից վարչապետ են լինելու։ իրենց թվում է՝ մտել են ավտոյի խանութ, ավտո են պատվիրել, աշխատողն էլ ասել է՝ ձեր ուզածը երկու ամսից նոր կլինի․․․»։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հիմա 2018 թվականի գարունն է, ժողովուրդն էլ իրենով ու ՔՊ-ով հիացած է։ Նա չի ըմբռնում, որ Հայաստանի ոչ մի մի իշխանություն համապետական ընտրություններում 2 անգամից էլ ավել վստահության քվե չի ստացել, իսկ իրենցն արդեն 3-րդ ընտրությունն է։ Փաշինյանին թվում է , թե կարելի է Ադրբեջանին շարունակ զիջումներ անելով, ընտրություններից առաջ թոշակները մի քիչ բարձրացնելով, ասֆալտ անելով՝ հանրության ուշադրությունը շեղել Արցախի կորստից, 5 հազար զոհից, Հայաստանի սահմանամերձ տարածքների շարունակվող օկուպացիայից, Ադրբեջանի պահանջների շարունակ կատարումից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, պարգևավճարների անվան տակ պետական բյուջեի օրինականացված թալանից, իրավական բեսպրեդելից, Հայաստանում թմրամոլության և խաղամոլության համաճարակներից։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ընթացքում». Թրամփ
5821:05
«Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»․ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
7620:48
«Պետությունը հետ է քաշվում Հայոց ցեղասպանության հարցից այնպես, ինչպես Արցախի հարցից». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7220:24
«ՀՀ-ն պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8419:36
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
5419:12
«Երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
12119:00
