Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.

«Շատերը մտածում էին, որ խորովածը պետք է անվճար լիներ»․ լրագրողը՝ Վիլեն Գաբրիելյանին

86
Այսօր, 15:18
«Շատերը մտածում էին, որ խորովածը պետք է անվճար լիներ»․ լրագրողը՝ Վիլեն Գաբրիելյանին

«Շատ քաղաքացիներ մտածում էին, որ խորովածը պետք է անվճար լիներ»,- Ամիրյան փողոցում, «խորոված փարթիի» ժամանակ, դիմելով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին՝ հարցրին լրագրողները։ «Ժողովուրդ ջան, մեկն ասում է՝ կաշառք եք բաժանում, ասում եմ՝ կաշառք չի, վճարովի է․․․ Ո՞նց եք պատկերացնում՝ մասնավորն անվճար բաժանի դա․ բիզնես է, ինքը ո՞նց է անվճար բաժանելու»,- ասաց Գաբրիելյանը։ Դիտարկմանը՝ ասում են՝ տարիներ առաջ անվճար է եղել, նշեց․ «Չգիտեմ, չեմ հիշում․․․ Եթե չեմ սխալվում, մի տարի առաջ սենց երկար տաղավարներով խորովածի բան չկար, ոտի վրա ով հասցնում, անում էր»։

Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը